Foto

Նիկոլ Փաշինյան. Ցավոք, Հայաստանում հիմա չի կառուցվում «Հյուսիսային հոսք-2

Հայաստանը հետաքրքրված է երկրի տարածքով տարանցիկ գազատարի անցկացման հարցում՝ այդ թվում նաև Ռուսաստանից: Այդ մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Ցավոք, Հայաստանում հիմա չի կառուցվում «Հյուսիսային հոսք-2»: Մինչդեռ մենք հետաքրքրված ենք, որ մեր երկրում նույնպես կառուցվի տարանցիկ գազատար, որը, օրինակ, կտեղափոխեր գազը կամ նավթը Ա կետից Բ կետ: Մենք շատ հետաքրքրված ենք նման նախագծերով»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև անդրադարձել է Հայաստանում գազի հավանական թանկացման մասին լուրերին:

«Սա ԵԱՏՄ տարածքում բավականին զգայուն հարցերից մեկն է, կա պայմանավորվածություն, որ համենայն դեպս 2019 թվականին հայաստանցի սպառողների համար գազի գինը չի փոխվի, և այս տարվա ընթացքում մենք շարունակելու ենք քննարկումները («Գազպրոմ» ընկերության հետ-Tert.am) գազի գնի շուրջ համաձայնության գալու համար»,- ասել է ՀՀ վարչապետը: