Foto

Աջափնյակում մետրոյի երկու նոր կայարան կկառուցվի

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվում է մետրոպոլիտենի նոր կայարաններ կառուցելել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Մենք նախատեսում ենք նոր կայարաններ կառուցել, արդեն ծրագիրը կա: Աջափնյակում 2 կայարան է նախատեսվում ունենալ»,- նշեց Մեսչյանը: Նա առաջնային է համարում Աջափնյակը մայրաքաղաքի կենտրոնի հետ կապելը:

Ըստ Մեսչյանի, հետագայում գուցե Դավիթաշեն վարչական շրջանում նույնպես կառուցվի, սակայն դա ավելի ուշ կլինի, քանի որ մեծ գումարներ են պահանջվում այդ ամենի համար: