Foto

Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը դուրս է եկել եզրափակիչ:

Կանանց մենասահքի կարճ ծրագրում Գալուստյանը հավաքել է 48.38 միավոր և գրավելով 21-րդ տեղը` հաղթահարել է որակավորման փուլի արգելքը:

Կարճ ծրագրից հետո առաջատարը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալինա Զագիտովան առաջին տեղում է:

Հունվարի 24-ին տղամարդիկ հանդես կգան կարճ ծրագրով: Կանանց ազատ ծրագիրը կլինի հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին: