Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ հանդիպմանը դատապարտել է Կատարի դեմ Իրանի հարձակումները։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Կատարի էմիրի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ Սթարմերը հաստատել է իր երկրի աջակցությունը Կատարի ինքնիշխանության, անվտանգության և կայունության պահպանմանն ուղղված միջոցառումներին։
Երկու կողմերը ողջունել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև հրադադարի մասին հայտարարությունը՝ հաստատելով հակամարտության լիցքաթափման և տարածաշրջանային կայունության ամրապնդման կարևորությունը։
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ երկու պաշտոնյաներն ընդգծել են միջազգային կողմերի հետ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը՝ մշտական խաղաղության համաձայնագրի, որը «կերաշխավորի տարածաշրջանի անվտանգությունը, մատակարարման շղթաների կայունությունը և Հորմուզի նեղուցով գլոբալ էներգետիկ հոսքերի շարունակականությունը և կնպաստի միջազգային անվտանգությանը և խաղաղությանը»։
Ավելի վաղ Սթարմերն Աբու Դաբիում հանդիպում էր անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի հետ։









