Իսրայելի դեմ քաղաքական պատերազմ մղող երկրները ստիպված կլինեն վճարել, ասել է Նեթանյահուն։
«Յուրաքանչյուր երկիր, որ հարձակվի Իսրայելի վրա՝ ահաբեկչական ռեժիմների փոխարեն, չի լինի մեր գործընկերը տարածաշրջանի ապագայի հարցերում։
Ես պատրաստ չեմ հանդուրժել այս երեսպաշտությունն ու այս թշնամանքը։ Ես թույլ չեմ տա որևէ երկրի քաղաքական պատերազմ մղել մեր դեմ՝ առանց գին վճարելու», – տեսաուղերձում ասել է Իսրայելի վարչապետը։









