Foto

Մեկնարկեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասությա դատարանում, դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ մեկնարկեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով նախնական դատական նիստը։
Նշենք որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել նրա կողմից տարածված՝ զրպարտություն պարունակող տեղեկությունները։
Խոսքը վերավերվում է Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։ Նախքան նախնական դատական նիստը սկսելը դատավորը կողմերից հետաքրքրվեց, թե հարդյոք նրանք կողմ են, որ վեճը լուծվի հաշտությամբ։