Foto

Մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը կմեկնարկի երկուշաբթի Ստրասբուրգում: Այն կտևի մինչև հունվարի 25-ը, որի ժամանակ խորհրդարանականները նախատեսում են քննարկել հարցերի լայն շրջանակ՝ լրատվամիջոցների օբյեկտիվությունից ու ազատությունից մինչև մարդու իրավունքների պաշտպանություն՝ իրավաբանության, անվտանգության և համացանցի ենթատեքստում:
Նստաշրջանի մասնակիցներն առաջին օրը կհաստատեն պատվիրակությունների կազմը և ԵԽԽՎ նախագահ կընտրեն: Կազմակերպության մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ առայժմ քննարկվում է գործող նախագհ Լիլիան Մորի Պասկիեի միակ թեկնածությունը:
Կներկայացվեն նաև Վրաստանի նախագահական ընտրություններում (հոկտեմբերի 28-ին և նոյեմբերի 28-ին) և Հայաստանի խորհրդարանական ընտրություններում (դեկտեմբերի 9-ին) կազմակերպության դիտորդների աշխատանքի արդյունքները: Հաջորդ օրերին քննարկումներ կընթանան այնպիսի թեմաներով, ինչպես լրացումների կատարումը հանրահավաքների մասին Վենետիկի հանձնաժողովի օրենսգրքում, մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների արդյունավետությունը, ԵԽ անդամ երկրներում շարիաթի իրավունքի նորմերի կիրառման հարցերի քննարկումը:
Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը կլինի ուշադրության կենտրոնում նաև ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ քննարկումների ժամանակ: