ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է։ Այդ մասին դատական նիստից հետո լրագրողներին ասաց ինքը՝ Արմեն Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Գևորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):
Արմեն Գևորգյանին նաև մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար:









