Ռուսաստանն ակնկալում է, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն կվերսկսեն արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները, երբ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա կձևավորվի նոր կառավարություն, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքու կատարած այցի ժամանակ, գրում է «ТАСС»-ը:
«Երեկ երկար ու հանգամանալից զրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Զգացինք նրա անկեղծ տրամադրվածությունը բանակցությունների վերականգնման ու կառուցողական հանգուցալուծումներ գտնելու հետ կապված»,- ասել է Լավրովը:
Լավրովը հույս է հայտնել, որ հայկական կողմը երկրում նոր կառավարության ձևավորումից հետո պատրաստակամ կլինի վերսկսել բանակցությունները:









