Foto

Մնացականյանը՝ Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն

ԱՀ նախագահն ստորագրել է մի շարք հրամանագրեր և հաստատել կառավարության որոշումներ կադրային հարցերով: Ըստ այդ հրամանագրերի տեղեկանում ենք՝ որ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

«Նախագահի հրամանագրով՝ Մուրադ Պետրոսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Նախագահի հրամանագրով՝ Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով»,- ասված է Արցախի նախագահականի տարածած հայտարարության մեջ: