Foto

Պիկեն գնել է «Անդորրա» ֆուտբոլային ակումբը

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն գնել է «Անդորրա» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Կատալոնիայի առաջնությունում: Ինչպես հայտնում է AS-ը, Իսպանիայի օրենսդրությունում վերջերս տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ ֆուտբոլիստը կարողացել է ի կատար ածել իր վաղեմի երազանքը:

Հավելենք, որ «Անդորրա» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1942 թ-ին: 1994 թ-ին թիմը դարձել է Կատալոնիայի գավաթի խաղարկության հաղթող:

Vesti.am