Բիթքոինի գինը կտրուկ նվազել է՝ հասնելով 3500 դոլարի: Այդ մասին տեղեկացնում է gazeta.ru կայքը:
Մասնագետների կանխատեսումների համաձայն՝ այն կարող է նվազել մինչև 2000 դոլար և ավելի ցածր: «Փուչիկը պետք է պայթի, այլ ելք սպասել անկարելի է»,- ասում են մասնագետները:
«Coinmarketcap» բորսայի տվյալների համաձայն՝ 2018-ի ընթացքում հայտնի կրիպտոարժույթը կորցրել է սակագնի 70 տոկոսը:
100 հազար դոլարի շեմը հաղթահարելու համար այս տարի պետք է մի քանի անգամ աճ ապահովվեր: Այսօր, սակայն, հակառակ ենք տեսնում՝ բիթքոինը հակառեկորդ է սահմանել:
Բիթքոինի փոխարժեքը կտրուկ նվազել սկսել է այս տարվա նոյեմբերից: Նոր կրիպտոարժույթների՝ Bitcoin Cash-ի, Bitcoin ABC-ի և Bitcoin SV-ի մուտքը վիրտուալ գումարների աշխարհ իրենց ազդեցությունն են ունեցել բիթքոինի նվազման վրա:
Մասնագետները, սակայն, նշում են, որ կրիպտոարժույթի նվազման հիմնական պատճառը ներդրողների հիասթափութունն է: Վերջիններս նախընտրում են առավել հաստատուն շուկաների ու բորսաների վստահել, որտեղ փողերի հոսքն առավել քան կարգավորված է, քան նորահայտ ու առավել նվազ կարգավորվող շուկայինը:









