Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրը մեկնարկեց «Լիոն»-«Սենտ Էտիեն» հանդիպումով:
Ֆրանսիական հայտնի Ռոնյան դերբիում հաղթեցին տանտերերը 1:0 հաշվով:
Խաղի միակ գոլը 62-րդ րոպեին անկյունայինից փոխանցումից հետո խփել է Ջեյսոն Դենայերը:
70-րդ րոպեին շատ կոպիտ սահընկման համար կարմիր քարտ է ստացել «Լիոնի» պաշտպան Ռաֆայելը:Այս հաղթանակից հետո Բրունո Գենեսիոյի թիմը 27 միավորով բարձրանում է 2-րդ հորիզոնական՝ առաջատար ՊՍԺ-ին, որը տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել, զիջելով 12 միավոր: «Սենտ Էտիենը» 23 միավորով մնում է 5-րդ տեղում:









