Աճուրդի կհանեն Էյֆելյան աշտարակի օրիգինալ պտուտակավոր սանդուղքների մի մասը
Փարիզում նոյեմբերի 27-ին աճուրդի կհանեն Էյֆելյան աշտարակի օրիգինալ պտուտակավոր սանդուղքների մի մասը։ Այն միացրել է 2-րդ եւ 3-րդ հարկերը։
Սանդուղքների բարձրությունը շուրջ 4.6 մետր է եւ կազմված է 25 սանդուղքներից։ Կառույցը վաճառքի կհանվի Փարիզի Artcurial աճուրդային տանը, հայտնում է «Mignews»–ը։