Foto

Գիտնականները հայտնագործել են քաղցկեղածին բջիջներն սպանող շաքար

Բրիտանացի գիտնականները հայտնագործել են օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի միջոց։ Այդպիսի դեղամիջոց է մաննոզան՝ շաքարի փոխարինիչներից մեկը։ Այդ մասին հայտնում է life.ru-ն։

«Nature» ամսագրի փոխանցմամբ՝ մաննոզան ոչ միայն կանխում է ճարպակալումը, այլև դանդաղեցնում է քաղցկեղի աճը և մեծացնում է քիմիաթերապիայի էֆեկտիվությունը։

«Քաղցկեղածին բջիջներն սպառում են մեծ քանակով գլյուկոզա, որը կարելի է օգտագործել քաղցկեղի վերացման համար․․․ Մենք հայտնաբերել ենք, որ քաղցկեղային բջիջները չեն կարող «մարսել» մաննոզան, ինչը դանդաղեցնում է դրանց աճը, բայց միաժամանակ նաև չի ազդում նորմալ բջիջների վրա»,-պատմել է հոդվածի հեղինակներից մեկը։

Հետազոտողները նաև նշում են, որ չնայած ակնհայտ օգուտներին, քաղցկեղով հիվանդ մարդկանց մաննոզայի ինքնուրույն կիրառումը չի թույլատրվում։ Շաքարի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա բացահայտելու համար անհրաժեշտ են ավելի քան մեկ տարվա կլինիկական փորձարկումներ:

Vesti.am