Ապրիլի 19-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի ներկայացուցիչներ
Նամակում մասնավորապես ասված է.
Երևան, 11 ապրիլի, 2016թ.
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՊԱՆ ԳԻ ՄՈՒՆԻՆ
Մեծարգո պարոն Գլխավոր քարտուղար,
Դիմում եմ Ձեզ խոր մտահորգությամբ աշխարհի ամենավտանգված կետերից մեկում՝ Հարավային Կովկասում վերջին օրերին տեղի ունեցած աննախադեպ ռազմական ագրեսիայի առնչությամբ:
Վստահաբար, տեղյակ եք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն սկիզբ է առել Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին, երբ Արցախի ժողովուրդը պահպանելով ԽՍՀՄ գործող օրենսդրությունը և միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ 1991թ. կիրառեց ազգերի ինքնորոշման իրավունքը և հռչակեց իր անկախությունը:
Ի պատասխան լիովին օրինական և իրավաչափ այդ գործողություններ
1994-ից գործում է հրադադարի ռեժիմը: Այն սահմանող փաստաթուղթն ստորագրված է երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Հակամարտության խաղաղ կարգավորման մանդատը ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ավելի քան երկու տասնամյակ արդյունավետ իրականացնում է իր առաքելությունը կողմերին ներկայացնելով կարգավորման առաջարկներ: Դրանց զգալի մասը մերժվում է Ադրբեջանի կողմից, որը այս տարիների ընթացքում, սկսել է հանդես գալ խիստ ապակառուցողական դիրքերից, քննադատել ու վարկաբեկել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները, ամենաբարձր պետական մակարդակով խոսել հակամարտության ռազմական լուծման մասին, զուգահեռաբար ձեռք բերելով մի քանի միլիարդ դոլարի նորագույն հարձակվողական զենք, սպառազինություն և ռազմական տեխնիկա: Ցավոք, միջազգային հանրությունն այս ամենին չտալով հասցեական գնահատականներ, իր «չեզոքությամբ» և կողմերին ուղղված պարիտետային հայտարարությունն
Ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Ադրբեջանը ղարաբա-ադրբեջանա
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի համարժեք գործողություններ
Հարգարժան Գլխավոր քարտուղար,
Մենք մեծապես կարևորում ենք միջազգային հանրության, առանձնապես Միավորված ազգերի կազմակերպության հասցեական արձագանքը տեղի ունեցած ռազմական ագրեսիայի վերաբերյալ:
Միաժամանակ, մենք, միջազգային հանրության, այդ թվում՝ մարդու իրավունքներով, մարդասիրական խնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպություն
Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններ
Մենք հայտարարում ենք, որ իրականացված միջազգային իրավունքի խախտումների և պատերազմական հանցագործություն
Ելնելով վերոգրյալից, մենք դիմում ենք Ձերդ գերազանցությանը ջանքեր գործադրել ՄԱԿ-ի միջազգային հեղինակավոր կառույցի կողմից Ադրբեջանին զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի վաճառքի իրավունքի վրա արգելանք կիրառելու խնդրանքով: Առանձնակիորեն, այդ արգելքը պետք է վերաբերի հարձակվողական և մասսայական խոցման զինատեսակներին:
Ձեր ջանքերը վստահաբար կծառայեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, կկասեցնեն հակամարտությունը ռազմական եղանակով լուծելու՝ Ադրբեջանի հանցավոր հավակնություններ
Խորին հարգանքով՝
Արա Աբրահամյան
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի դեսպան