Նոյեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ժամը 07։40-ի սահմաններում Վաղարշապատ-Աշտարակ ավտոճանապարհին, Կարին գյուղի վարչական տարածքում բախվել են «Mitsubishi» մակնիշի և «Lada Largus» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։









