«Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բոլոր դրական միտումները», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Իսկապես ողջունում ենք բոլոր այն դրական միտումները, որոնք նշմարվել են: Այժմ կարևոր է դրանք զարգացնել և չվնասել անզգույշ հռետորաբանությամբ, որը նույնպես, ցավոք, առկա է: Մեր կողմից այդ դրական միտումներին անհրաժեշտ աջակցություն կտրամադրենք»,- ասել է նա:









