Foto

Պուտինի՝ Հայաստան այցելելու ժամկետը դեռևս հայտնի չէ. ԱԳՆ

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի պաշտոնական այցով»,-լրագրողների հետ  ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Հաստատելով սպասվող այցի մասին տեղեկությունը՝ ԱԳՆ մամուլի քարտուղարը, այնուամենայնիվ, որևէ հստակություն չմտցրեց։ Այցը նախատեսվում է մոտ ժամանակներս, իսկ թե երբ, Բալայանը չնշեց։