Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը սեպտեմբերի 27-ին կքննի հոր սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերից կրտսերին՝ 17-ամյա Մարիա Խաչատուրյանին, ազատ արձակելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը:
Ներկայացված միջնորդությունում քննությունը խնդրում է փոխել խափանման միջոցն ու արգելել Խաչատուրյան քույրերին որոշակի գործողություններ անել մինչև 2018թ. դեկտեմբերի 28-ը: Այնուհանդերձ՝ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը, փոխանցում է «meduza.io»-ն:









