Թաց ու չորը խառնվել է իրար, ու հարձակումը կատարվում է բոլորի վրա՝ անկախ ամեն ինչից։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
«Մի հատ բառ են լսում՝ ՀՀԿ, և միանգամից հարձակվում: Կապ չունի՝ դա ով է, ոնց է ապրել, դա որևէ նշանակություն չունի։ Հարձակվում են միանգամից՝ «կամանդա ֆաս», ու ֆասի ժամանակ խաժամուժը հարձակվում է «Facebook»-ով: Ոչ մի դատողություն այս պահին չի կարող նորմալ արձագանք ստանալ, որքան ուզում ես ճիշտ բան ասես», - նշեց նա:
«Facebook»-ում իր հասցեին հնչած վիրավորանքներին անդրադառնալով՝ նա ասաց, որ ինքն անձամբ իրավունք ունի մեկնաբանություն և կարծիք արտահայտել, և ոչ ոք իրավունք չունի տանը նստած վիրավորել իրեն։
Լրագրողների դիտարկմանը, թե ՝ ՀՀԿ-ն նույնպես «ֆեյքեր ունի», Սարգսյանն ասաց. «Ես թքել եմ էն «ֆեյքերի» վրա, որ «Հանրապետականի» անունից քննադատում են ինչ-որ մեկին»։