Foto

Ինչու Փաշինյանն ու Թրամփը չհանդիպեցին

«Փաշինյան-Թրամփ հանդիպման նպատակադրություն կար և՛ հայկական, և՛ ամերիկյան կողմից»,- լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելվ այն հարցին, թե ինչու Նյու Յորքում չհանդիպեցին ՀՀ և ԱՄՆ ղեկավարները, ասաց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Կար նպատակադրություն երկու կողմից էլ, սակայն հանդիպումը տեղի չունեցավ ԱՄՆ ու Հայաստանի ղեկավարների օրակարգերի սղության պատճառով», - ասաց Տիգրան Բալայանը՝ նշելով, որ այս հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են:
Vesti.am