Foto

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթուն է որոտացել. կա զոհ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։

Ըստ աղբյուրի՝ «կիսլառոդի» պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի վայր են ժամանել քննչական մարմինները, որոնք այժմ պարզում են պայթյունի պատճառը և մահացածի ինքնությունը։

Ոստիկանությունն էլ տեղեկացնում է, որ ժամը 12:05–ին հիվանդանոցից ահազանգ են ստացել, որ թթվածնի բալոնի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տեղում մահացել է թթվածնի արտադրամասի 31–ամյա աշխատակիցը։

Vesti.am