Foto

Իտալիան խստացնում Է ներգաղթի կանոնները

Իտալիայի Նախարարների խորհուրդը միաձայն հավանություն է տվել «Անվտանգության ու միգրացիայի մասին» դեկրետին, որը դյուրացնում է ներգաղթյալների արտաքսումը և նրանց քաղաքացիությունից զրկելու ավելի մեծ հնարավորություններ Է տալիս:

Սահմանված միջոցների թվում են այն մարդկանց քաղաքացիությունից զրկելը, որոնք մեղադրվում են միջազգային ահաբեկչության մեջ, ինչպես նաև ապաստանի տրամադրման խնդրագրերի կասեցումն այն միգրանտների համար, որոնք մեղադրվում են թմրանյութերի տարածման, սեռական ոտնձգությունների և առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ:

Օրինագծի նախաձեռնողը Իտալիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին է, փոխանցում է «Интерфакс»-ը: