Աշխարհի ամենահայտնի նորաձևության տներից մեկը՝ իտալական «Versace»-ը, վաճառքի հարցով համաձայնության է եկել ամերիկյան «Michael Kors» բրենդի հետ, հայտնում է bbc.com-ը՝ մանրամասնելով, որ MK-ն 2 մլրդ դոլարով կգնի «Versace»-ն:
Նշվում է, որ գործարքը կկնքվի սեպտեմբերի 25-ին:
«Versace»-ն վաճառվելու է ամերիկյան մասնավոր «Blackstone» բաժնետիրական ընկերության հետ, որին 2014թ. ի վեր պատկանում է նորաձևության բրենդի 20% բաժնեմասը:
«Michael Kors»-ի և «Versace»-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը:
Vesti.am









