Foto

Բեքհեմը Զիդանին առաջարկել է գլխավորել իր «Ինտեր Մայամի» ակումբը

Դևիդ Բեքհեմը, ով ղեկավարում է MLS «Ինտեր Մայամի» ակումբը, ցանկանում է իր ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Զինեդին Զիդանին: Սակայն ինչ որոշում է կայացրել ֆրանսիացին, հայտնի չէ, փոխանցում է life.ru-ն:

Ավելի վաղ Բեքհեմն ասում էր, որ մտադիր է պայմանագիր կնքել Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» լիդեր Լիոնել Մեսսիի հետ:

Նշենք, որ «Ինտեր Մայամին» MLS-ում հանդես կգա միայն 2020 թվականից:

Vesti.am