Սլովակիայում ավարտվեց ազատ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվական բաժնից:
Մեր ըմբիշներից հաջող հանդես եկան Արսեն Հարությունյանը /57կգ/ և Վազգեն Թևանյանը /61կգ/: Նրանք գրավեցին երրորդ տեղը և արժանացան բրոնզե մեդալների:









