Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը հերքում է արդբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե հայկական կողմը հրաժարվում է Ադրբեջանին հանձնել զոհված ադրբեջանցի զինծառայողի մարմինը: «Արմենպրեսի» հետ զրույցում Վիկտոր Քոչարյանն ասաց, որ հայկական կողմում ադրբեջանցի զինծառայողի դիակ չկա: «Չկա նման բան: Հայկական կողմում դիակ չկա»,- վստահեցրեց Քոչարյանը:
Նա նաև հայտնեց, որ անհայտ կորած հայ զինծառայողի մասին տեղեկություններ չկան:«Նորություններ դեռ չունենք: Դեռ բանակցություններ են գնում»,- նշեց Քոչարյանը: