Դաղստանի հարցերով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության ղեկավար Ալեքսեյ Բուերովի ղեկավարությամբ «Բրիլիանտ» սահմանային-պահակային նավը բարեկամական այց է կատարել Բաքվի նավահանգիստ, հայտնում է minval.az-ը:
«Բրիլիանտի», պետական սահմանային ծառայության նավերի մասնակցությամբ կայացել են զորավարժություններ` «Կասպից ծովի կենսաբանական ռեսուրսների հսկողություն, անօրինական միգրացիայի, զենքի, պայթուցիկ նյութերի և այլ արգելված ապրանքների և բեռների մաքսանենգության դեմ պայքար» թեմայով:









