Գոյություն ունի դեպրեսիայի երեք հիմնական նախանշան, որոնց հայտնաբերման դեպքում արժե միանգամից դիմել մասնագետի: Այդ մասին հայտարարել են բժիշկները, փոխանցում է life.ru-ն:
Առաջին նախանշանը կապված է քնի և սնվելու խանգարումների հետ. գիշերը անսպասելի արթնանալը, անհիմն անհանգստությունը միանգամայն կարող են լինել ծագող կամ արդեն հասունացած դեպրեսիայի ազդանշան:
Տրամադրության անկումը երկրորդ նախանշանն է: Եթե օրվա ընթացքում մարդն իրեն տարբեր կերպ է զգում, մտածելու առիթ կա: Դա վերաբերվում է նաև սեզոնային ցիկլին. տարվա որոշակի ժամանակահատվածներում ընդհանուր հոգեբանական իրավիճակի կտրուկ վատացմանն ավելի լավ է ուշադրություն դարձնեք:
Երրորդ նախանշանը անգեդոնիան է: Անգեդոնիայով տառապող մարդիկ հաճույք չեն զգում: Եթե համեղ կերակուրը, արվեստի գործերը, հաճելի իրադարձությունները ոչ մի ուրախություն չեն պատճառում ձեզ, դեպրեսիայի հավանականությունը 100 տոկոս է:
Հոգեբույժների տվյալներով՝ երկրագնդի բնակչության 20 տոկոսը գոնե մեկ անգամ զգացել է դեպրեսիայի նախանշաններ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատում է, որ մոլորակի վրա 300 միլիոն մարդ տառապում է դեպրեսիայով:
Vesti.am









