Foto

Աննա Հակոբյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Կանանց եվրասիական համաժողովին

Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում  սեպտեմբերի 19-21-ը կանցկացվի  Կանանց եվրասիական համաժողով, որի թեման կլինի «Կանայք հանուն  գլոբալ անվտանգության և կայուն զարգացման»:

Ինչպես հայտնում է  «РУСАРМИНФО»-ն, համաժողովի աշխատանքներին  կմասնակցի նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Գործակալությունը նշում է նաև, որ տիկին Հակոբյանը ելույթ կունենա  գլոբալ անվտանգության թեմայով: Աննա Հակոբյանը համաժողովի շրջանակներում կհանդիպի նաև  աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան կանանց հետ:

Կանանց եվրասիական  առաջին համաժողովն անցկացվել է 2015 թվականին:

Vesti.am