Foto

Հյուսիսային և Հարավային Կորեաները զորքերը դուրս կբերեն ապառազմականացված գոտուց

Հյուսիսային և Հարավային Կորեաների իշխանությունները պայմանավորվել են զորքերը դուրս բերել ապառազմականացված գոտուց, ինչպես նաև Պհանմունջոմ սահմանային կետի անձնակազմի զինաթափումը, փոխանցում է «Газета»-ն:

«Երկու կողմերը պայմանավորվեցին լիովին հանել Հարավային և Հյուսիսային դիտակետային կետերը 1 կիլոմետրից ավելի հեռավորության վրա, որպես փորձարարական միջոցներ դիտորդական առաքելությունների ապառազմականացված գոտուց ամբողջությամբ դուրս բերելու համար», - նշվում է փաստաթղթում:

Համաձայնագրում նաև ասվում է, որ Դեղին և Ճապոնական ծովերի մերձսահմանային շրջաններում հատուկ 80 կիլոմետրանոց գոտու ստեղծման մասին, որտեղ չեն անցկացվի զորավարժություններ:

Բացի դրանից ծրագրվում է ստեղծել համատեղ զինվորական հանձնաժողով փոխադարձ վստահության վերականգնման հարցերը լուծելու նպատակով:

Vesti.am