Foto

Խուզարկում են «Yerevan Today»-ի խմբագրությունը

Vesti.am-ի տեղեկություններով այս պահին խուզարկվում է «Yerevan Today»-ի խմբագրությունը: Ըստ երևույթին՝ այստեղ ստուգումներ են իրականացնում ՀՔԾ աշխատակիցները:

Դեռևս հստակ չէ, թե ինչ պատճառաբանությամբ են խուզարկումներ իրականացվում: Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ:

Հիշեցնենք, որ խմբագրությունը կապվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: