Foto

Ստամբուլում տեղի է ունեցել Հրանտ Դինքի անվան մրցանակի հանձնումը

Ստամբուլում արդեն 10-րդ անգամ տեղի է ունեցել մարդու իրավունքների համար պայքարող անձանց Հրանտ Դինքի անունով մրցանակի հանձնումը, փոխանցում է Ստամբուլի հայկական «Ակօսը»:

Ժյուրին ձայների մեծամասնությամբ Թուրքիայից Հրանտ Դինքի մրցանակը հանձնել է 1970-ականներից մարդու իրավունքների համար պայքարող, այդ պայքարի համար մի քանի անգամ կալանավայրերում հայտնված Մուրադ Չելիքքանը։

Արտասահմանից Հրանտ Դինքի մրցանակին արժանացել է Եմենի մարդու իրավունքների պաշտպանության միությունից Ռադյա էլ-Մութավեքելը։