Foto

«Լիդիան Արմենիա» ընկերությունը մեր առաջարկը մերժեց և մենք ստիպված ենք այլ ճանապարհով գնալ.Փաշինյան

«Լիդիան Արմենիա» ընկերությունը մեր առաջարկը մերժեց  և մենք ստիպված ենք այլ ճանապարհով գնալ»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման խնդրին։

«Լիդիանի հետ խոսել ենք նույնը, ինչ-որ նախկինում ենք խոսել , ես ասել եմ, որ մեր վերջնական դիրքորոշումը պետք է հիմնված լինի փաստերի վրա, եւ ցավոք ընկերությունը  հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին, երբ որ ես Ջերմուկում էի, ես առաջարկեցի, որպեսզի համագործակցենք, որպեսզի փաստերի շուրջ կարողանանք ընդհանուր եզրակացության գալ , բայց ցավոք նրանք մերժեցին, եւ մենք հիմա ստիպված ենք այլ ճանապարհով գնալ եւ, ըստ էության, մեզ պետք է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն եւ ընդ որում կարծում եմ՝ 2  հարցի պետք է  պատասխան ստանանք գոնե  ինձ այդ երկու հարցն է առանձնապես հուզում՝  ինչքանով է նախագիծն անվտանգ Սեւանի համար եւ ինչքանով է նախագիծն անվտանգ Ջերմուկի ջրերի եւ ընդհանրապես ջրահավաք ավազանի համար»,-ասաց Փաշինյանը։

Vesti.am