Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերն ավարտել են իրենց ստորաբաժանումների տեղակայումը Հալեպի Շեյխ Մահսուդ թաղամասում՝ քրդական կոալիցիայի կողմից ղեկավարվող մարտիկների դեմ գործողություններից հետո։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է «Al-Ikhbariya» հեռուստաալիքը։
Ավելի վաղ՝ սիրիական բանակը հայտարարել է Հալեպի Շեյխ Մահսուդ թաղամասը քրդերի գլխավորած կոալիցիայի՝ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմակերպության մարտիկներից ազատելու գործողության մեկնարկի մասին, քանի որ նրանք հրաժարվել էին կամավոր լքել տարածքը։
Հալեպում իրավիճակը սրվել էր հունվարի 6-ին, երբ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված խմբավորումը անօդաչու թռչող սարքեր օգտագործեց կառավարական դիրքերի վրա հարձակվելու համար:
Հրադադարի խախտմանն ի պատասխան՝ սիրիական բանակը ոչնչացրել է Շեյխ Մահսուդ թաղամասում գտնվող քրդերի կողմից ղեկավարվող զինամթերքի պահեստը, որից հետո Հալեպի մի քանի թաղամասերում սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն:









