«Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարությունները ցույց են տալիս նրա քաղաքական ընկալումներին ու ըմբռնումների մակարդակը»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերը Քոչարյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է իր հետ «գլուխ դնել», հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա իրենց թաղի, քուչի կռիվ չէ, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ դե, դու կփոշմանես հլը, կտենաս՝ ինչ կլինի»,- շարունակեց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ի դեմս Ռոբերտ Քոչարյանի վտանգ տեսնում է, վարչապետ Փաշինյանը պատասխանեց, թե ինքն արդեն մի քանի անգամ ասել է և հիմա էլ կվերահաստատի, որ վտանգ չի տեսնում։Vesti.am









