Foto

Մբապեն կարող է որակազրկվել 5 տարով

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է երկարաժամկետ որակազրկում ստանալ «Նիմի» հետ խաղում հեռացման պատճառով (4:2): Այդ մասին հայտնում է AS-ը:

Հանդիպման վերջնամասում պաշտպան Տեժի Սավանիեի խորը սահանկումից հետո ֆրանսիացի հարձակվողը հրել է մրցակցին:

ՊՍԺ-ն Լիգա 1-ի մեկնարկային 4 խաղում 12 միավոր է վաստակել և գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

5-րդ տուրում Թոմաս Տուխելի թիմը սեպտեմբերի 14-ին տնային հանդիպում կանցկացնի «Սենտ-Էտիենի» հետ:

Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում Մբապեն դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 3 խաղում:

Vesti.am