Foto

Հայաստան է այցելում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

Սեպտեմբերի 4-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Այդ մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում հրապարակված գրառման մեջ:

Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Vesti.am