Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան իր թվիթերյան պաշտոնական էջում նշել է անգլիական Պրմիեր-լիգայի` օգոստոս ամսվա լավագույն խաղացողի անունը:
Քվեարկության արդյունքում մրցանակին արժանացել է «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն:
Սենեգալցու հետ մրցակցել են Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Նիլ Էթերիջը («Քարդիֆ Սիթի»), Բենջամին Մենդին («Մանչեսթեր Սիթի»), Լուկաս Մոուրան («Տոտենհեմ») և Ռոբերտո Պերեյրան («Ուոթֆորդ»):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մանեն հավակնում է դառնալ նաև Պրեմիեր-լիգայի` օգոստոս ամսվա լավագույն գոլի հեղինակը:
Vesti.am









