Foto

«US Open». Ջոկովիչը կխաղա Սոուզայի հետ, իսկ Ֆեդերերը՝ Միլմանի

ԱՄՆ-ի բաց առաջնության 4-րդ շրջանի 8-րդ օրը շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կխաղա ավստրալացի Ջոն Միլմանի  հետ, իսկ սերբ Նովակ Ջոկովիչը՝  պորտուգալացի Ժոաո Սոուզայի հետ: Այդ մասին հայտնում է sports.ru:

Նշենք, որ թենիսի Բաց առաջնությունը կայանում է Նյու Յորքում: Մրցանակային ֆոնդը կազմում է 53 մլն դոլար:

Vesti.am