Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության աջակցությամբ իրականացվել է «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթը:
Մրցույթի նպատակն է՝ խրախուսել և հանրայնացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում և նպաստել ազգային անվտանգություն ապահովող ռազմական սարքերի արտադրությանը:
«Ռազմական կիրառության նշանակություն ունեցող այս մրցույթների օգնությամբ մենք ցանկանում ենք հայ երիտասարդների շրջանում ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքություն առաջացնել: Սա առավել արդիական է, քանի որ պրակտիկ խնդիրներ լուծելով՝ նրանք կարող են համալրել նաև Հայաստանի ռազմաարդյունաբերության ոլորտը»,-նշել է մրցույթի կազմակերպիչ, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Մրցույթին ներկայացվել է 11 ռոբոտ՝ Գյումրիի «Ընտանիքի կենտրոնի», Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների, «Քարհանյան» ուսումնական կենտրոնի, Թալինի, Սիսիանի, Վեդիի, Գորիսի թիվ 4, Վանաձոր թիվ 5, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցների և Երևանի մի խումբ ուսանողների կողմից:
Vesti.am