Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 30-ից հուլիսի 1-ը
Բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
- 17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
- 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
- 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.
- 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
- 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
- 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության և թմրանյութի իրացման.
- 4 դեպք՝ ինքնիրավչության.
- 3-ական դեպք՝ դրամանենգության և խուլիգանության.
- 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու:
Բացահայտվել է նաև կողոպուտի, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, կաշառակերության, կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, փողերի լվացման, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ինքնասպանության հասցնելու, անձին հետամտելու, հողամասերի ինքնակամ զավթումը չկասեցնելու, վարժական հավաքներից խուսափելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- անձնական ունեցվածքի գողության՝ 6.
- հոգեկան ներգործության, խարդախության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
- Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․
- 33 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։