Foto

Հոգեբան. «Ներքին կյանքում անպայման փոփոխություններ են լինելու»

Ադրբեջանն սկսել է «խոսել» իր թերարժեքության մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել հոգեբան Ռուբեն Պողոսյանը:

Ըստ հոգեբանի՝ այսպիսի լայնածավալ բախումներ անընդհատ կլինեն, քանի դեռ Ադրբեջանում մարդկայնացման գործընթացը չի ավարտվել: Կտրելով մարդկանց ականջները, գլուխները՝ Ադրբեջանն ապացուցում է, որ ինքը դեռևս միջնադարում է:

Vesti.am-ի հարցին, թե այս քառօրյա պատերզամն ի՞նչ փոփոխություններ կունենա Հայաստանի ներքին կյանքում, Պողոսյանը պատասխանել է.

-Ներքին կյանքում անպայման փոփոխություններ լինելու են: Այս պատերազմը ցույց տվեց, որ իշխանություններն արդեն իրենք պետք է փոխվեն: Այս իշխանությունները տեսան, թե ինչ ժողովրդի հետ գործ ունեն: Ինչքա՞ն կարելի է քերթել, քրքրել այս մի բուռ ժողովրդին: Մեզ մոտ բացասականի կուտակումները շատ են և արմատական փոփոխությունների կարիք կա:

Vesti.am