Foto

Երգչուհի Սելենա Գոմեսը նկարահանվել է «GQ» ամսագրի համար (ֆոտոշարք)

Երգչուհի Սելենա Գոմեսը հայտնվել է «GQ» ամսագրի շապիկին և էջերին։

23-ամյա  երգչուհին պատմել է, որ մի քանի տարի առաջ իր մոտ աուտոիմունային հիվանդություն է ախտորոշվել, ինչի հետևանքով ստիպված է եղել չեղյալ հայտարարել  իր համերգների մի մասը, որոնք  կազմակերպվելու էին  նրա համաշխարհային շրջագայության շրջանակում:

«Բոլորն այդ մասին էին խոսում: Ինձ մոտ հիվանդություն է հայտնաբերվել: Բոլորը քննարկում էին դա: Ես ստիպված էի չեղարկել իմ շրջագայությունը ու պարզապես որոշ ժամանակ մենակ մնալ , որպեսզի կարգի բերեմ ինձ,- ասում է երգչուհին,-ես երկու անգամ ստիպված եմ եղել քիմիաթերապիա անցնել ու դրանից շատ էի տխրել, որովհետև  վստահ էի, որ առաջին բուժգործողությունից հետո ապաքինվելու եմ»:

Սելենան երկար ժամանակ ոչ մեկին չէր պատմել, թե ինչ դժվարություններ է ստիպված եղել հաղթահարել, մինչև լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկություն, որ երգչուհին պառկած է հիվանդանոցում: Այդ ժամանակ բոլորը որոշել էին, որ նա ոգելից խմիչքի կամ թմրադեղերի հետ խնդիրներ ունի: Իր հարցազրույցում երգչուհին խոստովանել է, որ առաջին մարդը (իր մտերիմ ընկերոջից ու ընտանիքի անդամներից բացի), որին նա պատմել է իր հիվանդության մասին, եղել է մի փոքրիկ տղա, ով նույնպես լուրջ հիվանդություն ուներ: Տղայի հետ Սելենան ծանոթացել էր հիվանդանոցում:

«Ես ցանկացա գրավել նրա ուշադրությունն ու առաջարկեցի հարցնել ինձ ինչ կցանկանա։ Եվ տղան հարցրեց՝ արդյոք ես երբևէ բախվել եմ այնպիսի մի հիվանդության հետ, ինչպիսին իր մոտ է ախտորոշված: Ես ասացի՝ այո: Ես երկու շաբաթից ավելի եղել եմ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ու իմ այդ բառերից հետո նա առաջին անգամ նայեց աչքերիս»,- պատմել է երգչուհին:

Vesti.am