Թուրքիայում արգելափակել են «Sputnik» լրատվական գործակալության կայքը: Կայքէջ մտնելու ժամանակ հայտնվում է իշխանությունների կողմից վարչական միջոցների կիրառման մասին գրություն:
Կայք մուտք գործելը անհնար է դարձել Վլադիմիր Պուտինին «ուղիղ եթերով» հեռարձակելուց ժամեր անց, որտեղ նա մի քանի հայտարարություն է արել կապված ռուս-թուրքական հարաբերությունների հետ: Մասնավորապես ՌԴ նախագահն ասել է, որ Անկարան համագործակցում է արմատականների հետ:
Vesti.am