Foto

Ե՞րբ է Պուտինը նորից կին ունենալու. «Ես գոհ եմ, Լյուդմիլա Ալեքսանդրովնան էլ»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր անցկացվող ուղիղ կապի ժամանակ հայտարարել է, որ լավ հարաբերություններ է պահպանում իր նախկին կնոջ հետ:

«Ես և Լյուդմիլա Ալեքսանդրովնան երբեմն հանդիպում ենք: Իհարկե ոչ հաճախ, բայց հանդիպում ենք: Մենք լավ հարաբերություններ ունենք, գուցե նույնիսկ ավելի լավ, քան նախկինում: Նրա մոտ ամեն ինչ լավ է, նա գոհ է իր կյանքից: Ես նույնպես գոհ եմ, ինձ մոտ էլ է ամեն ինչ լավ: Չնայած տարադրամի փոխարժեքի բարձրացմանն ու նավթի գների անկմանը»,-կատակել է Պուտինը:

Նա նաև նշել է, որ իր անձնական կյանքին առաջնահերթ կարևորություն չի տալիս, բայց և հավելել է. «Մի օր ես գուցե կարողանամ բավարարել ձեր հետաքրքրասիրությունը»:

Vesti.am