Foto

Դիակներով լի մի քանի ինքնաթիռ է Ադրբեջանից Թուրքիա ուղևորվել

Վերլուծաբան Հովհաննես Վարդանյանն արժանահավատ աղբյուրներից տեղեկացել է, որ 4 օր առաջ Ադրբեջանից Թուրքիա է ուղևորվել մի քանի հատուկ ինքնաթիռ՝ դիակներով բեռնված։ Մահացածները թուրքական հատուկջոկատայիններ են եղել, ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես, «ԻԼԻՊ»–ի անդամներ և «Գորշ գայլերի» ներկայացուցիչներ, որոնք  սպանվել են ապրիլի 2–5 ղարաբաղյան հակամարտության գոտում։ Այս մասին հայտնում  է novostink.ru–ն։

Ըստ վերլուծաբանի՝ նրանք մասնակցել են ԼՂ–ի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին և ոչնչացվել ԼՂՀ ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից։

Նա նաև նշել է, որ այդ տեղեկատվությունն իրեն են փոխանցել միջինասիական երկրների լավատեղյակ աղբյուրները:

Vesti.am