Foto

Սևանա լճից ջրի բացթողումն անթույլատրելի է. ինչո՞ւ են կրկին ջրառի թեման բարձրացնում

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր հարցազրույցների մեկում ասել էր, որ կարիք կա Սևանա լճից ջրի նոր քանակ բաց թողնել:

Vesti.am-ը զրուցեց ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանի հետ՝ հասկանալու՝ արդյո՞ք Արարատի մարզի ջրային պաշարները բավական չեն մարզի կարիքնեը բավարարելու համար և որքանո՞վ են մարզի ջրային պաշարներն օպտիմալ օգտագործվում:

1521879911-8

Պարզվում է, որ Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսներն օգտագործվում են անխնա և որևէ կառավարման ծրագիր չկա: Նրա խոսքով՝ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի պաշարներն արդեն գերծախսվել են և հիմա, իհարկե, հնարավոր չէ դրանք վերականգնել:

«Իհարկե, Սևանը փրկություն է, միշտ Սևանը կա ու կա, բայց անթույլատրելի է, չի կարելի Սևանից ջուր բաց թողնել: Թող մի քիչ համբերեն, Վեդիի ջրամբարը կառուցվում է, հուսով եմ, որ 1 կամ 1.5 տարի հետո այն արդեն շահագործման կհանձնվի և Արարատյան դաշտավայրի հողերը կոռոգվեն»,-ասաց նա:

Քնարիկ Հովհաննիսյանը նկատեց, որ օրենքով նախատեսվածից շատ ջուր են բաց թողնում Սևանից, դրա համար էլ լճի մակարդակն իջնում է անընդհատ և հիմա բացասական բալանս ունենք:

«Շատ հարցեր կան. կան մարդիկ, որ հենց ափին կառուցել են իրենց դղյակները և չեն ուզում, որ դրանք ջրի տակ մնան: Սևանի ջրերն օգտագործվում են մի քանի նպատակով, անգամ ՀԷԿ-ի միջոցով անց են կացնում «ձախ», որոնք իրենց գրպանի գումարներն են: Հարցերի մեծ կծիկ է: Սևանն էլ խմեցինք, հետո՞ ինչ ենք անելու»,-իր մտահոգությունը հայտնեց նա:

Մեր հարցին՝ եթե Սևանից ջուր բաց թողնելն անթույլատրելի է, ապա Արարատի մարզի համար ի՞նչ այլընտրանքային միջոցներ կան, նա պատասխանեց, որ դա արդեն հայոց հարցն է դարձել:

«Արարատյան դաշտավայրի ջրերի պաշարը լրիվ բավարարում է իրենց: Եթե այդքան ձկնաբուծական ֆերմաներ չկառուցեին այդ շրջանում և ձկնաբուծական ֆերմաների հետադարձ ջրերը կարողանային մաքրել, հասցնեին այն մակարդակի, որ օգտագործեին ոռոգման համար, այդ դեպքում լիովին կբավարարեին մեր ջրերը: Բայց ձկնաբուծական ֆերմաների տերերը չեն ուզում ծախս անել, մաքրել, մտահոգված են մեծ շահույթ ունենալ, անգամ բողոքներ են գալիս, մարդիկ լոլիկից, ձմերուկից, սեխից ձկան համ են առնում»,-ասաց նա՝ հավելելով, որ խնդիրները շատ են և, բնականաբար, դրանք մեկ օրում չեն կարող լուծվել:

Ջրաբանի խոսքով՝ ջրամբարները ջուր չեն լցվում, որովհետև չեն վերանորոգում, դրանք մաղի նման են դարձել: Նա միաժամանակ նշեց, որ այս տարվա անձրևաջրերն էլ կարող էին հավաքել, բայց, քանի որ խոռոչները շատ են, դրանցով ջուրը գնում է, բայց թե ուր է գնում, հայտնի չէ:

«Հավանական է, որ գնում է մեր հարևան երկրներին՝ Վրաստանին, Թուրքիային, Իրանին, Ադրբեջանին: Մենք ունենք Կախանովի ջրանցք: Բացի նրանից, որ Արարատյան դաշտավայրն օգտվում է ստորգետնյա ջրերից, կա նաև ջրամբար, որը Ախուրյան գետի վրա է՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանում: Այն շատ մեծ ծավալ ունի՝ 550 մլն խմ: Դրա ուղիղ կեսը մենք պետք է օգտագործենք, շուրջ 270 խմ գալիս է այդ Կախանովի ջրանցքով, իսկ մենք ի վիճակի չենք այդ պաշարն օգտագործել, որովհետև գլխի չենք ընկնում, որ Մասիս գյուղի մոտ տեղադրված է պոմպակայան, որն ունի 4 պոմպ, բայց դրանցից մեկն է աշխատում: Դե աշխատեցրեք մնացածը: Այդ ջուրը նորից ուղարկում ենք Թուրքիա, Իրան, ինչո՞ւ»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ չկա ջրային ռեսուրսների խելամիտ կառավարում:

%d5%b0%d6%85%d5%bc%d5%a1%d5%bf%d6%82%d5%b4

Նա նշեց, որ մենք բավականին պաշար ունենք, հատկապես, որ հիմա ոռոգման ենթակա հողատարածքները գրեթե կիսով կրճատվել են, քան խորհրդային տարիներին էին:

Ջրաբանի դիտարկմամբ՝ հարկավոր է առաջին հերթին լուծել ջրային ռեսուրսների կառավարման խնդիրն ու Սևանը հանգիստ թողնել:

«Թող բարի լինեն Կախանովի ջրանցքի ջուրն օգտագործել լրիվ: Երբ դա թափվում է Արաքս գետը, որոշ հատվածներ ճահճակալում են, բայց, որոշ տեղեր, որտեղ ջուրը չի հասնում, հասնում ենք անապատացման, որտեղ անգամ խոտ չի աճում: Մենք Սևանին պարտք ենք, որովհետև մութ ու ցուրտ տարիներին մեզ Սևանը փրկեց»,-ասաց Քնարիկ Հովհաննիսյանը:

Զրուցեցինք նաև բնապահպան Հակոբ Սանասարյանի հետ: Նրա խոսքով էլ՝ այդ հարցը ողբերգություն է: Նա նշեց, որ Սևանա լճի մակարդակը չեն ուզում բարձրացնել. այն պետք է հասցնեն մինչև 1903.5 մ-ի, սակայն, նա նշեց, որ Կառավարությունն արդեն 20 տարուց ավելի է ժողովրդին խաբում է, թե անպայման լճի մակարդակը կբարձրացնեն, բայց անում են հակառակը:

r17hrsijm

Նա ևս նշեց, որ որոշ մարդիկ լճի ափին ունեն կառույցներ և հիմա դրանց մի մասն արդեն ջրի մեջ է:

«Բացի այդ, չեն ուզում ասել, որ ժողովո՛ւրդ, մենք այդ գումարը չունենք, որ ջրի մակարդակը բարձրացնենք»,-ասաց բնապահպանը՝ հավելելով, որ անգամ Արարատյան դաշտավայրի յուրաքանչյուր հա-ի համար անհարժեշտ ջրի նորման կրկնակի բարձրացրել են, որպեսզի ավելի շատ ջուր բաց թողնեն Սևանից:

Ըստ բնապահպանի՝ Սևանա լճից ջուր վերցնելը նաև նշանակում է, որ էլեկտրաէներգիա են արտադրում:

«Բացի այն, որ մեր Կառավարությունն ունի այդպիսի մանր շահեր, մյուս կողմից Համաշխարհային բանկը կարծում է, որ Սևանա լճի մակարակի բարձրացումը Հայասատնի տնտեսության համար վնասակար է: ՀՀ կառավորությունը միշտ էլ կառավարվել է դրսից, ես չգիտեմ հիմա նոր կառավարությունն ինչպիսին կլինի: Այսօր դեռ պարզ չէ՝ փոխվելո՞ւ է Կառավարության վարած քաղաքականությունը Սևանա լճի, հանքարդյունաբերության, անտառային համակաարգի վերաբերյալ, թե՞ պահպանվելու է այն քաղաքականությունը, որ կար Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ»:

Նա ևս փաստեց, որ Արարատի մարզում ջրային ռեսուրսներն օպտիմալ չեն օգտագործվում: Հակոբ Սանասարյանը նշեց, որ ձկնարտադրությունն այն մակարդակի են հասցրել, որ կորցրել ենք ընդերքի ջրի պաշարների զգալի մասը և մեծ կորուստներ ունենք, ոռոգման համակարգը նույնպես մեծ կորուստներ է տալիս. ջրի շուրջ 80-85 տոկոսը կորուստ են տալիս:

thumb_medium

Մեր զրուցակիցը նշեց, որ ժամանակին Արարատյան դաշտի ջրային ռեսուրսները լիովին բավարար էին, երբ աշխատում էին պոմպակայանները, բայց այսօր ջրային պաշարները ոչնչացվել են:

Մերի Բալասանյան

Vesti.am