Մոսկվայի անշարժ գույքի երկրորդային շուկայում բազմասենյականոց բնակարանների մասնաբաժինը կազմում է առաջարկությունների ընդհանուր ծավալի շուրջ 5%-ը: Այդ թվում որոշ բնակարանների մակերեսը հազար ք/մ-ից ավելի է: Այս մասին հայտնում են «Рамблер.Недвижимость»-ի վերլուծաբանները: Խոսքը հենց դասական բնակարանների մասին է, հետազոտության մեջ մեծ մակերեսով շքեղ առանձնատները ներառված չեն:
Մասնագետների տվյալներով՝ երկրորդային շուկայում Մոսկվայի ամենամեծ բնակարանը ունի 1420 ք/մ մակերես: Բնակարանը գտնվում է վերջին՝ 9-րդ հարկում, գինը՝ 270 միլիոն ռուբլի:
Երկրորդ տեղն է գրավել 1950-ականներին կառուցված 1380ք/մ մակերեսով բնակարանը՝ Մոսկվայի կենտրոնում: Արժեքը՝ 350 միլիոն ռուբլի:
Մոսկվայի երկրորդային շուկայի ամենամեծ բնակարանների վարկանիշային աղյուսակում երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցնում են նույն շենքում գտնվող 2 բնակարաններ: 7-սենյականոց բնակարանի արժեքն է 624,8 միլիոն ռուբլի, իսկ մյուսինը՝ 804,3 միլիոն ռուբլի:
Հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել է 920ք/մ մակերեսով բնակարանը: Վերջինիս արժեքն ավելի ցածր է քան աղյուսակի առաջատարներինը՝ 120 միլիոն ռուբլի:
Vesti.am